Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Հիպոտրոֆիա բնածին

Հիպոտրոֆիա բնածին

Հասուն նորածինների մոտ բնածին հիպոտրոֆիա հայտնաբերելու նպատակով օգտվում են մարմնի զանգվածի և հասակի ցուցանիշից։ Առողջ հասուն նորածինների մարմնի զանգվածը (գ) մարմնի երկարության վրա (սմ) բաժանելիս պետք է կազմի 60-80։ Ըստ այդ ցուցանիշի նվազման չափի, որոշվում է և թերսնուցման աստիճանը։ Առաջին աստիճանի դեպքում այդ ցուցանիշը լինում է 59-56, երկրորդ աստիճանում՝ 54-50, իսկ երրորդ աստիճանում՝ 50-րց ցածր (Ե. Մ. Ֆատեևա)։ Նախածննդյան (պրենատալ) հիպոտրոֆիայով ծնված հասուն նորածնի մարմնի զանգվածը 2800 գ պակաս է, մինչդեռ հասակը նորմալ է (48 սմ ավելի)։

 

Բնածին հիպոտրոֆիայի առաջացման հիմնական պատճառներն են՝ հղիության տոքսիկոզները, մոր սուր և քրոնիկական հիվանդությունները, հղի կնոջ սննդի ռեժիմի խախտումները, զանազան մասնագիտական վնասակարությունները, հաճախակի կատարվող արհեստական վիժումները և այլն։ Պետք է նշել, որ հղիության առաջին կեսի բարդությունների դեպքում երեխաների մոտ առավել հաճախ լինում է հասակի, իսկ երկրորդ կեսում՝ զանգվածի կասեցում։

 

Բնածին թերսնուցում ունեցող երեխաներն արդեն ծնվելիս թվում են երկարահասակ և նիհար։ Նրանց մաշկը չոր է՝ արտահայտված թեփոտումով, նկատվում է թրմում (մացերացիա)։ Լորձաթաղանթները վառ են, մազերն անփայլ, դյուրաբեկ։ Զանգվածի ֆիզիոլոգիական կորուստը սովորաբար ավելի մեծ է, քան առողջ երեխաներինը։ Պորտալարի մնացորդն ուշ է ընկնում, ձգձգվում է պորտային վերքի լավացումը։ Եթե ուղեկցող հիվանդություններ չկան, ակտիվ ծծելու ռեֆլեքսը փոքր-ինչ բարձր է։ Հաճախ նկատվում են գխտոց, փսխում, փորկապության հակում։

 

Ելնելով կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման ծանրությունից` Ե. Մ. Ֆատեևան առաջարկում է տարբերել նախածննդյան թերսնուցման հետևյալ ձևերը.

 

  1. նյարդախտային,
  2. նյարդասնուցման խանգարման,
  3. նյարդաներզատական,
  4. ուղեղախտային։

 

Նյարդախտային ձևի ժամանակ ուշագրավ է երեխայի շարժական և նեգատիվ (բացասական) հուզական գրգռումը, քնի խանգարումը, ախորժակի արտահայտված պակասը։ Նյարդասնուցման խանգարման ձևի համար, բացի ախորժակի բացակայումից և մարմնի զանգվածի հետագա ավելի մեծ կորստից, հատկանշական է նաև հասակի և նյարդահոգեկան զարգացման որոշ ետ մնալը։ Նյարդաներզատական ձևի դեպքում, բացի ախորժակի բացակայումից, մարմնի զանգվածի պակասումից, նկատվում է նաև հասակի արտահայտված թերաճ (նանիզմ), նյարդահոգեկան զարգացման կասեցում։ Բնածին թերսնուցման ուղեղախտային ձևի համար բնորոշ են ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյարդահոգեկան զարգացման խոր կասեցումը, օստեոպորոզի արտահայտված նշանները, միկրոցեֆալիան, հիպովիտամինոզները։

 

Բուժումը սկսում են ծնվելուց անմիջապես հետո։ Անհրաժեշտ է կազմակերպել խնամքի հատուկ ռեժիմ՝ ջերմաստիճանի խիստ տատանումների սահմանափակում, բավարար թթվածնացում (օքսիգենացիա)։ Տարբեր աստիճանի թերսնուցմամբ տառապող երեխաների սնուցման ռեժիմը, ելնելով նրանց ընդհանուր վիճակից, պետք է լինի տարբեր։ Արտահայտված հիպոտրոֆիայի դեպքում կարելի է կատարել խթանող բուժում, օգտագործել սպիտավիտամինային կոմպլեքսներ, նշանակել նյութագոյացմանը նպաստող (անաբոլիկ) դեղամիջոցներ։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ